Դատարանը բավարարել է Ծաղկաձորում անօրինական կերպով աճուրդով օտարված հողատարածքը պետությանը վերադարձնելու դատախազության հայցը, որի հիմքը «Հետքի» «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերնագրով հետաքննությունն է։
Հայաստանի նախկին պաշտոնյաների կողմից կատարված հնարավոր կոռուպցիոն գործարքների բնույթը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ: